Ռուս դիվանագետներ են հեռացվել եվրոպական 14 երկրներից
Մարտ 26, 2018 14:51 Asia/Tehran
Ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում է կայացրել ԵՄ 14 երկիր:
Շարունակվում է արևմտյան երկրներից ռուս դիվանագետների արտաքսումը: Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը և ԵՄ-ի անդամ մի շարք երկրներ հայտարարել են, որ Ռուսաստանի մի քանի դիվանագետներ պետք է լքեն հիշյալ երկրների տարածքը:
Այնուհետև Ուկրաինան, Դանիան և Չեխիան միացան եվրոպական երկրներին և որոշեցին արտաքսել ռուս դիվանագետներին:
Այսօր առավոտյան Ուկրաինայում, Լատվիայում, Էստոնիայում և Լեհաստանում Ռուսաստանի դեսպանները կանչվել են ԱԳ նախարարություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ:
Պիտակ