Ռուս դիվանագետներ են հեռացվել եվրոպական 14 երկրներից
https://parstoday.ir/hy/news/world-i87452-Ռուս_դիվանագետներ_են_հեռացվել_եվրոպական_14_երկրներից
Ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում է կայացրել ԵՄ 14 երկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2018 14:51 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետներ են հեռացվել եվրոպական 14 երկրներից

Ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում է կայացրել ԵՄ 14 երկիր:

Շարունակվում է արևմտյան երկրներից  ռուս դիվանագետների արտաքսումը:  Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը և ԵՄ-ի անդամ մի շարք երկրներ հայտարարել են, որ Ռուսաստանի մի քանի դիվանագետներ պետք է լքեն հիշյալ երկրների տարածքը:

Այնուհետև Ուկրաինան, Դանիան և Չեխիան միացան եվրոպական երկրներին և որոշեցին արտաքսել ռուս դիվանագետներին:

Այսօր առավոտյան  Ուկրաինայում, Լատվիայում, Էստոնիայում  և Լեհաստանում  Ռուսաստանի դեսպանները  կանչվել են ԱԳ նախարարություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: