68 զոհ՝ Վենեսուելայի բանտերից մեկում կալանավորների ընդվզման հետևանքով
https://parstoday.ir/hy/news/world-i87608-68_զոհ_Վենեսուելայի_բանտերից_մեկում_կալանավորների_ընդվզման_հետևանքով
Վենեսուելայի ուղղիչ կենտրոնում կալանավորների ընդվզման ու բռնկված հրդեհի հետևանքով, զոհվել է 68 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2018 08:36 Asia/Tehran
  • 68 զոհ՝ Վենեսուելայի բանտերից մեկում կալանավորների ընդվզման հետևանքով

Վենեսուելայի ուղղիչ կենտրոնում կալանավորների ընդվզման ու բռնկված հրդեհի հետևանքով, զոհվել է 68 մարդ:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեղ Վիլիամ Սաաբը հայտարարել է, որ կալանավորների ընդվզման և այդ երկրի հյուսիսում գտնվող Քարաբոբո նահանգի ոստիկանության կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, 68 մարդ է զոհվել:

Վենեսուելայի գլխավոր դատախազը նշել է, որ ոստիկանության կենտրոն մուտք գործելու նպատակ ունեցող կալանավորներին զսպելու համար, ոստիկանության ուժերն օգտվել են արցունքաբեր գազերից:

2017 թվականին Վենեսուելայի կալանավայրերում բռնարարքների, թերսնման ու տուբերկուլոզի տարածման հետևանքով զոհվեց 365 մարդ:

Նույն թվականի օգոստոսին, հարավային Ամազոնաս նահանգի ոստիկանության կալանավայրում տեղի ունեցած ապստամբության հետևանքով սպանվեց 37 և վիրավորվեց 14 մարդ:

Ավելի վաղ՝ 2017 թվականի ապրիլ ամսին էլ Վենեսուելայի Բարսելոնա քաղաքում կալանավորների միջև ծագած բախումը 12 զոհեր խլեց: