68 զոհ՝ Վենեսուելայի բանտերից մեկում կալանավորների ընդվզման հետևանքով
Վենեսուելայի ուղղիչ կենտրոնում կալանավորների ընդվզման ու բռնկված հրդեհի հետևանքով, զոհվել է 68 մարդ:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեղ Վիլիամ Սաաբը հայտարարել է, որ կալանավորների ընդվզման և այդ երկրի հյուսիսում գտնվող Քարաբոբո նահանգի ոստիկանության կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, 68 մարդ է զոհվել:
Վենեսուելայի գլխավոր դատախազը նշել է, որ ոստիկանության կենտրոն մուտք գործելու նպատակ ունեցող կալանավորներին զսպելու համար, ոստիկանության ուժերն օգտվել են արցունքաբեր գազերից:
2017 թվականին Վենեսուելայի կալանավայրերում բռնարարքների, թերսնման ու տուբերկուլոզի տարածման հետևանքով զոհվեց 365 մարդ:
Նույն թվականի օգոստոսին, հարավային Ամազոնաս նահանգի ոստիկանության կալանավայրում տեղի ունեցած ապստամբության հետևանքով սպանվեց 37 և վիրավորվեց 14 մարդ:
Ավելի վաղ՝ 2017 թվականի ապրիլ ամսին էլ Վենեսուելայի Բարսելոնա քաղաքում կալանավորների միջև ծագած բախումը 12 զոհեր խլեց: