Լավրովն ու Դե Միստուրան խորհրդակցել են Սիրիայի հարցով
Ռուսաստանի ԱԳ նախարարը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ զրուցել է այդ երկրի ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ:
ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համագումարին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրայի մասնակցության, ասել է. «Այս համագումարում մի շարք բանաձևերի, այդ թվում՝ ԱԽ-ի թիվ 2254 բանաձևի գործադրման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց»:
«Դե Միստուրայի ջանքերի շրջանակում, Սիրիայի շուրջ բանակցային գործընթացին վերաբերող 12 կետեր են ներառվել Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համագումարի պայմանավորվածություններում»,-հանդիպման ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Լավրովը հավելել է. «Հանդիպման ժամանակ ընդգծվեց Սիրիային ու նրա ժողովրդին հումանիտար օժանդակությունների հասցնելու հանդեպ միջազգային հանրության ուշադրության մեծացման և այդ երկրի ենթակառուցվածքների ու տնտեսության վերակառուցմանն օժանդակելու անհրաժեշտությունը»:
Սերգեյ Լավրովի ընդգծմամբ, հանդիպումը կազմակերպվել էր ապրիլի 4-ին Անկարայում նախատեսված Աստանայի խաղաղության բանակցությունների հովանավոր երկրների՝ ԻԻՀ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ նիստի սեմին: