Թրամփ. Արաբիան պիտի վճարի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության ծախսը
Երեքշաբթի օրը, Էստոնիայի, Լիտվայի ու Լատվիայի նախագահների հետ Սպիտակ տզնը կայացած մամուլի համատեղ ասուլիսում, Դոնալդ Թրամփն ասել է. «Եթե սաուդցիները ցանկանում են, որ ԱՄՆ-ն մնա Սիրիայում, պիտի ստանձնեն դրա ֆինանսական ծախսերը»:
Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը մարտի 30-ին Վաշինգտոնից կոչ էր արել իր ուժերը դուրս չբերել Սիրիայից:
Ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն անօրինական ներկայություն ունի Սիրիայում:
Թրամփը նշել, որ Միջին Արևելքում իր 17-ամյա ներկայության ընթացքում, ԱՄՆ-ն ծախսել է 7 տրիլիոն դոլար: Նա հաստատել է, որ տարածաշրջանում այդ երկրի ներկայության արդյունքը միայն մահ ու ավերածություն է եղել:
Այն պայմաններում, երբ ԱՄՆ զինվորական հրամանատարները վերջին օրերին խոսել են Սիրիայում երկարատև ներկայության կամ առնվազն զորայինների քանակի հավելման մասին Թրամփն անցած շաբաթ հստակ կերպով անդրադարձավ ռազմական մեծ ծախսերի պատճառով Սիրիայից ԱՄՆ-ի շտապ հեռանալու հավանականությանը: