Մեքսիկայի սահմանին տեղակայվել են 4000 ամերիկյան ուժեր
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարը հավանություն է տվել Մեքսիկայի սահմանին ազգային գվարդիայի չորս հազար ուժերի տեղակայմանը:
«Հիլ» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթսի ստորագրած նոր հրամանով, ազգային գվարդիայի չորս հազար զինվորներ , շաբաթ օրվանից տեղակայվելու են Մեքսիկայի հետ սահմանին:
Նոր հրամանի համաձայն՝ ազգային գվարդիայի ուժերը զինված կլինեն միայն անձնական պաշտպանության զենքերով:
Անցած շաբաթ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել, որով թույլ է տրվում Ազգային գվարդիան օգտագործել Մեքսիկայի սահմանի պահպանության համար:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտպանության և ներքին անվտանգության նախարարություններին հանձնարարել էր 2000-4000 Ազգային գվարդիայի ուժերին ներգրավել սահմանների պահպանության գործում, ինչը Մեքսիկայում բացասական արձագանք էր ստացել:
Մեքսիկան հայտարարել է, որ չի վճարելու պատի կառուցման ծախսերը: