ԱՄՆ-ը չարաշահում է Սիրիայում ահաբեկչական քիմիական հարձակումները
https://parstoday.ir/hy/news/world-i88252-ԱՄՆ_ը_չարաշահում_է_Սիրիայում_ահաբեկչական_քիմիական_հարձակումները
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կրկին փորձել է Դամասկոսում Դումայի տարածքում ահաբեկչական խմբերի կողմից քիմիական հարձակում իրականացնելու մասին մտահոգություն հայտնելով` այն կապել Սիրիայի կառավարությանը և այսպիսով աջակցել ահաբեկիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2018 08:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը չարաշահում է Սիրիայում ահաբեկչական քիմիական հարձակումները

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կրկին փորձել է Դամասկոսում Դումայի տարածքում ահաբեկչական խմբերի կողմից քիմիական հարձակում իրականացնելու մասին մտահոգություն հայտնելով` այն կապել Սիրիայի կառավարությանը և այսպիսով աջակցել ահաբեկիչներին:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ կիրակի օրը Սիրիայի Դումայի տարածքում քիմիական հարձակման մասին զեկույցներ է նախապատրաստվում և հայտարաել է, որ Սիրիայի կառավարության կողմից երկրի ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառումը անվիճելի է: Այս մասին հաղորդել է Reuters-ը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանը պատասխանատու է քիմիական զենքի միջոցով Սիրիայի ժողովրդին հարձակման ենթարկելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը զգուշացրել էր, որ «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խումբը և ազատ բանակը մտադիր են քիմիական գազի կիրառել Դումայում:

Շաբաթ երեկոյան Դումայի շրջանի վրա ահաբեկիչների քիմիական հարձակման պատճառով, տասնյակ քաղաքացիներ են տուժել:

Ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով Դումայում  զոհվել է մոտ 100 մարդ, ևս հարյուրավորները վիրավորվել են: