Լավրով.«Սիրիայում քիմիական զենք օգտագործելու մեղադրանքը սադրիչ քայլ է»
ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«Սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մեղադրանքը սադրիչ քայլ է»:
Երկուշաբթի օրը լրագրողներին տված հարցազրույցում, նշելով,որ ավելի վաղ հայտնել էր Սիրիայում քիմիական հարձակման անհիմն հայտարարությունն առաջ քաշվելու հավանականության մասին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Ռուս զինվորականները բազմիցս զգուշացրել են, որ ուրիշները հրահրող քայլեր են ձեռնարկում, որպեսզի հերթական անգամ Սիրիային մեղադրեն խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ»:
Լավրովը հավելել է.«ԱՄՆ-ն մտադիր է երկարատև ներկայություն ունենալ Սիրիայում»:
Նա ընդգծել է.«Ռուսաստանի դեմ տեղեկատվական մեծ պատերազմ է սանձազերծվել: Ռուսաստանը մեղադրվում է Սիրիայի իշխանության քիմիական հարձակումներին աջակցելու մեջ»:
Ահաբեկիչները շաբաթ երեկոյան քիմիական հարձակում են իրականացրել Դամասկոսի մոտ գտնվող Դումա քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է 75 մարդ, վիրավորվել են տասնյակ ուրիշներ: ԱՄՆ-ն և սիրիացի ահաբեկիչների մյուս հովանավորներն անմիջապես Սիրիայի բանակին մեղադրեցին այդ հարձակմանը մասնակից լինելու մեջ: Պաշտոնական Դամասկոսը հերքել է այդ մեղադրանքը: