Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը ծանր հետևանքներ կունենա. Միխայիլ Բոգդանով
Ապրիլ 11, 2018 03:32 Asia/Tehran
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն ու Միջին Արևելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչը երեքշաբթի ը հայտարարել է, որ անընդունելի է համարում Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակման հավանականությունը: «Այս քայլը չափազանց վտանգավոր է», ասել է նա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միխայիլ Բոգդանովն ընդգծեցլ է.«Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակումը ծանր հետևանքներ կունենա»:
Ամերիկացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, վերջին օրերին տեղեկացրել են Սիրիայի Դումայում քիմիական հարձակման պատրվակով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական ոտնձգության հավանականության մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի գիշեր հայտարարեց, որ մոտ օրերս Սիրիայի դեմ հարձակման մասին որոշում կընդունի:
Պիտակ