Վաշինգտոնը բանակցելու է իր դաշնակիցների հետ ՝ Սիրիայի հարցում կողմնորոշվելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i88450-Վաշինգտոնը_բանակցելու_է_իր_դաշնակիցների_հետ_Սիրիայի_հարցում_կողմնորոշվելու_համար
Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցելու է իր դաշնակիցների հետ ՝ Սիրիայի հարցում կողմնորոշվելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2018 07:02 Asia/Tehran
  • Վաշինգտոնը բանակցելու է իր դաշնակիցների հետ ՝ Սիրիայի հարցում կողմնորոշվելու համար

Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցելու է իր դաշնակիցների հետ ՝ Սիրիայի հարցում կողմնորոշվելու համար:

Սիրիայի Դումայի դեմ քիմիական հարձակման պատճառաբանությամբ այդ երկրի վրա հավանական ռազմական քայլերի մասին, Սարա Սանդերզն ասել է.«ԱՄՆ-ն այդ հարցի շուրջ բանակցելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ինտերնետային կայքը:

Ամերիկյան ԶԼՄ-ները երեքշաբթի օրը հաղորդել էին Սիրիայի վրա այդ երկրի հրթիռային հարձակման հավանականությունը մեծանալու մասին: Շաբաթ երեկոյան ահաբեկիչները քիմիական հարձակում են իրականացրել Դամասկոսի մոտակա Դումա քաղաքի վրա, որի պատճառով զոհվել էր 75 հոգի, տասնյակ ուրիշներ վիրավորվել էին: ԱՄՆ-ը և սիրիացի ահաբեկիչների մյուս հովանավորները Սիրիայի բանակին  մեղադրեցին այդ հարձակումն իրականացնելու մեջ:

Մեղադրանքը հնչում է այնպիսի պայմաններում, երբ սիրիացի բանակայինները մոտ են Դումայի ազատագրմանը: Ավելի վաղ Սիրիան զգուշացրել էր, որ ահաբեկիչները փորձում են առաջ քաշել քիմիական հարձակման վարկածը: