ՌԴ հարավային շրջանում ոչնչացվել է մի ահաբեկչական խումբ
ՌԴ դաշնային անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ հաջեղվել է կանխել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից կազմակերպված մի ահաբեկչական գործողություն: Գործողության իրականցման համար կազմված խումբը չեզոքացվել է:
ՌԴ դաշնային անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ այս ահաբեկչական խումբը գործունեություն էր ծավալում Ռոստով նահանգում և ՌԴ-ում ահաբեկչական գործողություն իրականացնելու հրահանգը ստացել էր Սիրիայում գործող ահաբեկիչներից:
Կազմակերպությունը հավելել է.«Ձերբակալման ժամանակ այդ ահաբեկիչների ղեկավարը պայթեցրել է իրեն: Մյուս երեք ահաբեկիչները ձերբակալվել են»:
Անցնող երկու տարիների ընթացքում ՌԴ-ում սպանվել կամ ձերբակալվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի տասնյալ անդամների կամ կողմնակիցներ:
Վերջերս այս ահաբեկչական խմբակը, ֆուտբոլի համաշխարհային առաջնության անցկացման նախօրեին ռուսական սոցցանցերում սպառնացել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Դաշնությունում: