Բասկոնիայի անջատողականները Իսպանիայում 60 տարի մղած զինված պայքարի համար ներողություն խնդրեցին
(last modified Fri, 20 Apr 2018 12:52:22 GMT )
Ապրիլ 20, 2018 17:22 Asia/Tehran
  • Բասկոնիայի անջատողականները Իսպանիայում 60 տարի մղած զինված պայքարի համար ներողություն խնդրեցին

Իսպանիայի Բասկոնիա նահանգի անջատողականների խումբը ներողություն խնդրեց բազմաթիվ զոհերի պատճառ դարձած իր 60-ամյա զինված պայքարի համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ETA-ն ուրբաթ օրը Բասկոնիա նահանգի  «Գարա» և «Բրրիա» օրաթերթերում հրապարակած հաղորդագրության մեջ ընդգծել է Բասկոնիա նահանգի ու Իսպանիայի հասարակությանը պարտադրված ցավի ու տառապանքի հարցում իր կրած ուղղակի պատասխանատվությունը և հայտարարել է, որ ցավում է նրանց կորստի համար, ովքեր զոհ են գնացել մղված զինված պայքարին:

ETA-ն հայտարարել է, որ տասնամյակներ շարունակ Բասկոնիայի հասարակությունը կրել է մարդկանց զոհվելու, վիրավորվելու, կտտանքների ենթարկվելու, պատանդառության և Բասկոնիայից ու Իսպանիայից փախչելու  ցավն ու տառապանքը, որոնց անհրաժեշտությունը պարզապես չկար:

ETA-ն 2011 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ դադարեցնում է զինված գործունեությունը:

ETA-ն Իսպանիայի հյուսիսային Բասկոնիայի տարածքում ակտիվ աշխարհազորային ազգայնական խմբավորում է, որը ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել: