Մամուլի սահմանափակում Եվրոպայում
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը հաղորդել է Եվրոպայում մամուլի և լրատվամիջոցների աննախադեպ սահմանափակության մասին:
Չորեքշաբթի օրը Süddeutsche Zeitung գերմանական օրաթերթը հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության զեկուցումը, որտեղ նշված է, որ 2017 թվականին Եվրոպայում իրականացվել է մամուլի ազատության ամենամեծ սահմանափակումը:
Զեկույցում նշված է, որ Լեհաստանում, Չեխիայի հանրապետությունում, Սլովակիայում և Հունգարիայում մամուլը կառավարությունների կողմից խիստ սահմանափակման է ենթարկվել: Դա այն դեպքում, երբ այդ զեկույցում, Գերմանիան այդ հարցում բարելավել է իր դիրքերը ՝ հայտնվելով 15-րդ տեղում:
Մալտան ավելի վաղ 18-րդ հորիզոնականում էր, իսկ այսօր ՝ 65-րդ:
Աշխարհի 180 երկրների տվյալները գնահատվում են «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության կողմից: