Հավանական է, որ Թրամփն այցելի Ղոդս
https://parstoday.ir/hy/news/world-i90308-Հավանական_է_որ_Թրամփն_այցելի_Ղոդս
ԱՄՆ նախագահը տեղեկացրել է Ղոդս քաղաք իր հավանական այցի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2018 07:35 Asia/Tehran
  • Հավանական է, որ Թրամփն այցելի Ղոդս

ԱՄՆ նախագահը տեղեկացրել է Ղոդս քաղաք իր հավանական այցի մասին:

Reuters գործակալության հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հավանաբար մինչև 2018 թ.   մայիսի վերջը Ղոդս է այցելելու:

Ըստ նախորդ հայտարարության, 2018 թ.-ի մայիսին բացվելու է Ղոդսում ԱՄՆ նոր դեսպանատունը:

Թրամփը Ղոդս իր այցի մասին տեղեկացրել է այն բանից հետո, երբ Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox news հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր այդ մասին:

Դա այն դեպքում, երբ ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ցանկանում է մասնակցել Ղոդսում ԱՄՆ նոր դեսպանատան բացման արարողությանը:

ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու Վաշինգտոնի որոշումն առթել է շատ երկրների ղեկավարների զայրույթը: