CNN-ը մարտահրավեր է նետել Նեթանյահույին
https://parstoday.ir/hy/news/world-i90432-cnn_ը_մարտահրավեր_է_նետել_Նեթանյահույին
Աերիկյան CNN հեռուստաընկերությունն աննախադեպ քայլի է դիմել՝ միջուկային զենք ունենալու վերաբերյալ հարց ուղղելով Սիոնիստական ռեժիմի վարչապետին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 03, 2018 12:19 Asia/Tehran
  • CNN-ը մարտահրավեր է նետել Նեթանյահույին

Աերիկյան CNN հեռուստաընկերությունն աննախադեպ քայլի է դիմել՝ միջուկային զենք ունենալու վերաբերյալ հարց ուղղելով Սիոնիստական ռեժիմի վարչապետին:

Չորեքշաբթի օրը, CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սիոնիստական ռեժիմի վարչապետը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Իսրայլեի ռեժիմը միջուկային զենք ունի՞: Նեթանյահուն միայն պնդել է, որ Իսրայելը Իրանի դեմ զինյալ առճակատման մտադրություն չունի:

Նեթանյահույի հետ ունեցած հարցազրույցից հետո CNN-ի հաղորդավարը հավելել է.«Երկուշաբթի օրը Նեթանյահույի ցուցադրական քայլից մինչ օրս նրան մեղադրում են, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ ներկայացրած նրա փաստերը կրկնություններ էին»:

CNN-ի հաղորդման ընթացքում, երբ ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայքլ Հեյդնից հարցրին, թե արդյոք Իրանի մասին Նեթանյահույի հայտությունների նոր էին: Սակայն նա պատասխանեց՝ ոչ: