Եվրոպան վճռակամ է պահպանել ՀԳՀԾ-ն. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i91268-Եվրոպան_վճռակամ_է_պահպանել_ՀԳՀԾ_ն._Մոգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է. «Միջուկային համաձայնություն ազդեցիկ է եղել ու միությունը վճռակամ է այն պահպանել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2018 02:42 Asia/Tehran
  • Եվրոպան վճռակամ է պահպանել ՀԳՀԾ-ն. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է. «Միջուկային համաձայնություն ազդեցիկ է եղել ու միությունը վճռակամ է այն պահպանել»:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, ուրբաթ օրը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Որևէ երկիր չի կարող միակողմանի կերպով չեղարկել միջուկային համաձայնությունը, քանի որ այն երկկողմ չէ, այլ համաշխարհային ժառանգություն է համարվում»:

«Ներկա Միջին Արևելքը սպառազինական մրցակցության կարիք չունի»,-հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Մոգերինին ընդգծել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության ու ԱԷՄԳ-ի վերահսկողությունը: Նա ԵՄ-ի անունից ՀԳՀԾ-ի կողմերին կոչ է արել անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից, պահպանել միջուկային համաձայնությունը:

Ի դեպ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասպանատու Ֆեդերիկա Մոգերինին երեկ գիշեր ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն հայտարարությունները և հարցականի տակ տանելով միջուկային համաձայնությունը, հայտարարեց  համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: