ԱՄՆ-Եվրոպա հավանական առևտրական պատերազմի մասին
«Ռաշա թուդեյ» հեռուստաընկերությունը տեղեկացրել է Միջուկային գործարքը խախտելուց հետո ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրական պատերազմ ծագելու հավանականության մասին:
Ըստ աղբուրի, հետևելով ՀԳՀԾ-ն տապալելու քաղաքականությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականացնում է հնամաշ մի ծրագիր, որը կարող է Եվրամիության հետ առևտրական ծախսատար պատերազմի հանգեցնել:
Ռուսական հեռուստաընկերությունը հաղորդել է.«Թրամփին դեռևս չի հաջողվել Միջին Արևելքի, այդ թվում՝ Իրանի նկատմամբ ճիշտ քաղաքականություն որդեգրել և իր սխալ որոշումներով նա հուսահատեցրել է նույնիսկ իր դաշնակիցներին»:
«Թրամփը չի կարող հակաիրանական պատժամիջոցների հարցում աշխարհի հզոր պետություններին ՝ Չինաստանին, Ռուսաստանի և Եվրամիության անդամ երկրներին հարկադրել քայլ պահել իր հետ»:
Ինչպես հաղորդել է «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերությունը , հնարավոր չէ, որ ալյումինի և պողպատի ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու նման սպառնալիքներով, Ֆրանսիան առկախի Իրանի հետ իր հարաբերությունները, հատկապես, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ թույլ չի տալու տապալել այդ համաձայնույունը: