Պոմպեո. «Եվրոպան չենթարկվեց ՀԳՀԾ-ն փոփոխելու պահանջին»
ԱՄՆ-ի պետքարտուղարը խոստովանել է, որ իր երկրին չհաջողվեց եվրոպացիներին պարտավորեցնել Իրանի հետ միջուկային համաձայնության մեջ փոփոխություններ մտցնել: Նա նշել է, որ իրենք դեռ հույս ունեն համոզել Եվրոպային:
Կիրակի օրը, «CBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀԳՀԾ-ն վերանայելու հարցով Եվրոպայի հետ համաձայնության գալու ջանքերին, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է.«Եվրոպացիները 90 օր ժամանակ ունեին, սակայն չենթարկվեցին մեր պայմաններին»:
Պոմպեոն նշել է, որ գալիք շաբաթներին Վաշինգտոնը շարունակելու է եվրոպացիներին կոչ անել այդ հարցում համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ:
Միջամտողական հայտարարություններ կատարելով, ԱՄՆ-ի պետքարտուղարը Թեհրանից պահանջել է ազատ արձակել և իրենց երկրներ վերադարձնել բոլոր նրանց, ովքեր Ամերիկայի ու Եվրոպայի քաղաքացիություն ունենալով, Իրանում լրտեսության ու անվտանգության հանցանքներով ազատազրկման են դատապարտվել: