Բոլթոնը չի բացառել Իրանի հետ համագործակցող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանումը
https://parstoday.ir/hy/news/world-i91476-Բոլթոնը_չի_բացառել_Իրանի_հետ_համագործակցող_եվրոպական_ընկերությունների_դեմ_պատժամիջոցների_սահմանումը
Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ համագործակցող եվրոպական ընկերությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2018 08:26 Asia/Tehran
  • Բոլթոնը չի բացառել Իրանի հետ համագործակցող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանումը

Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ համագործակցող եվրոպական ընկերությունների դեմ:

Կիրակի օրը, CNN -ին տված հարցազրույցում, Ջոն Բոլթոնը նշել է, որ չննայած եվրոպական երկրների պաշտոնատարները ցավ են հայտնել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, բայց հույսով են, որ եվրոպական ընկերությունները կաջակցեն այդ որոշմանը:

Բոլթոնը նշել է, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի որոշումը Իրանի հետ առևտուր իրականացնող ընկերությունների օգտին է:

Չնայած Բոլթոնի այս հայտարարությանը, Boeing և Airbus ընկերությունները հայտարարել են, որ  Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմամբ և Իրանին ուղևորատար ինքնաթիռների վաճառքի պայմանագրի չեղարկմամբ, 40 միլիարդ դոլար տուժելու են:

Հարցազրույցում Բոլթոնը նահանջել է Իրանի քաղաքական համակարգի փոխվելը հովանավորելու իր դիրքերից , ասելով, որ նման դիրքորոշում  է ունեցել նախքան Սպիտակ Տուն մուտք գործելը և ներկայումս ինքը որոշումներն առաջարկում է, իսկ  Թրամփը հայտարարում է այդ որոշումների մասին: