Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթել է Մադուրոն
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրություններում վերընտրվել է՝ ստանալով ձայների շուրջ 68%-ը:
Վենեսուելայի ընտրությունների ազգային խորհուրդը հայտարաել է, որ ընտրություններին մասնակցողների 67.7 տոկոսը քվեարկել է գործող նախագահ Մադուրոյի օգտին: Իսկ ընդդիմության թեկնածու Հենրի Ֆալկոնը ստացել է ձայների 21.1 տոկոսը:
Վենեսուելայի նախագահական ընտրությունները կայացել են 20 միլիոն 500 հազար քաղաքացիների մասնակցությամբ, 14 հազար 638 ընտրակենտրոններում:
Շուրջ 300 հազար իրավապահ ուժեր ու ոստիկաններ ապահովել են ընտրությունների անվտանգությունը:
Նախագահի պաշտոնի համար մրցակցում էին չորս թեկնածուներ: Երկու գլխավոր թեկնածուներն էին Նիկոլաս Մադուրոն և Հենրի Ֆալկոնը:
Վենեսուելայում նախագահության շրջանը վեց տարի և նոր շրջանն սկսվելու է 2019թ. հունվարից: