Վենեսուելլան ԱՄՆ-ի սահմանած նոր շրջափակումները քաղաքական խուլիգանություն է անվանել
Վենեսուելլայի ԱԳ նախարարը Կարակասի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր շրջափակումները քաղաքական խուլիգանություն է անվանել:
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Վենեսուելլայի ԱԳ նախարար Խորխե Արիզան շեշտել է.«Կարակասի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր շրջափակումների հակասում են միջազգային օրենքներին»:
Անցյալ ուրբաթ օրը, Վենեսուելլայի նախագահական ընտրությունների նախօրյակին, ԱՄՆ-ն նոր շրջափակումներ է սահմանել Վենեսուելլայի պաշտոնյաների, այդ թվում այդ երկրի սոցիալիստական կուսակցության տեղակալ Դիոսդատո Կբլելլոյի և նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:
Մինչ օրս, շարունակելով Վենեսուելլայի դեմ իր թշնամական քայլերը, ԱՄՆ-ն տարբեր այդ թվում՝ մարդու իրավունքների խախտման ու կառավարության ընդդիմադիրների հետ առճակատվելու պատրվակներով պատժամիջոցներ է կիրառել այդ երկրի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: