Գերմանական բանկերը պատրաստ են շարունակել Իրանի հետ բանկային գործարքները
https://parstoday.ir/hy/news/world-i92240-Գերմանական_բանկերը_պատրաստ_են_շարունակել_Իրանի_հետ_բանկային_գործարքները
Գերմանական Deutsche Welle օրաթերթի տեղեկացմամբ, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգին, գերմանական վեց բանկեր ցանկանում են Իրանի հետ առևտրական ներդրումներ կատարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2018 14:31 Asia/Tehran
  • Գերմանական բանկերը պատրաստ են շարունակել Իրանի հետ բանկային գործարքները

Գերմանական Deutsche Welle օրաթերթի տեղեկացմամբ, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգին, գերմանական վեց բանկեր ցանկանում են Իրանի հետ առևտրական ներդրումներ կատարել:

Կոմպետենտային միջազգային կենտրոնի տնօրեն Պատրիշիա Մալֆիի տեղեկացմամբ, ֆինանսավորման և Իրան ապրանք արտահանող ընկերությունների հետ գործարքերի շրջանակում գերմանական բանկերը ցանկանում են  շարունակել գործունեությունը :

Ավելի վաղ Handelsblatt տնտեսական օրաթերթը ևս հաղորդել էր Իրան ապրանք արտահանող ընկերությունների հետ համագործակցությունը շարունակելու կենտրոնի ցանկության մասին:

Կոմպետենտային միջազգային կենտրոնը ֆինանսական ու վարկային գործարքերում բանկերի իրավասությունն ու արժանավորությունը քննարկող ու հաստատող կառույց է:

Այդ որոշումն ընդունվում է այնպիսի պայմաններում, երբ միջազգային խոշոր բանկերը մտահոգված են ԱՄՆ-ի ծանր պատժամիջոցների հարցով:

Պատրիշիա Մալֆին ասել է.«Եթե ընկերություններն ու բանկերն աշխատեն Եվրամիության ու ԱՄՆ-ի ստանդարտներով, ոչինչ էլ չի պատահելու»: