Շվեյցարիան կսկսի թերթաքարային գազ գնել ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/world-i9241-Շվեյցարիան_կսկսի_թերթաքարային_գազ_գնել_ԱՄՆ_ից
ԱՄՆ-ը թերթաքարային գազ կմատակարարի շվեյցարական Ineos նավթաքիմիական ընկերությանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2016 15:41 Asia/Tehran
  • Շվեյցարիան կսկսի թերթաքարային գազ գնել ԱՄՆ-ից

ԱՄՆ-ը թերթաքարային գազ կմատակարարի շվեյցարական Ineos նավթաքիմիական ընկերությանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Աշխարհի 10 խոշորագույն քիմիական ընկերություններից Ineos-ը ծրագրում է էներգետիկ հումքի առաջին մատակարարումներն ԱՄՆ-ից ստանալ մարտի 23-ին: ԱՄՆ-ը ընկերությանն էթան գազ կմատակարարի: Արտահանողներն են ամերիկյան Range Resources և Consol Energy հորատման ընկերությունները:

Կողմերը թերթաքարային գազի մատակարարման պայմանագիր են ստորագրել 15 տարվա համար:

Ineos-ը ծրագրում բնական գազն օգտագործել Նորվեգիայի նավթաքիմիական գործարանի արտադրությունում: