Գերմանիայի ԱԳ նախարարությունը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների շարունակումը
Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, որ իր երկիրը շարունակելու է առևտրական հարաբերությունները բարելավելու նպատակով Իրանի ակնկալիքների իրականացմանն ուղղված ջանքերը:
«Սպուտնիկ» գործակալությունը հաղորդել է «Բեռլինում կայացած «Համաշխարհային լուծումներ» գագաթնաժողովում Հեյկո Մաասը հայտարարել է, որ քանի դեռ Իրանը հավատարիմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում իր հանձնառություններին, Գերմանիան պատրաստ է բարելավել Թեհրանի հետ առևտրական հարաբերությունները»:
ԱՆցյալ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հեը հանդիպումից հետո Հեյկո Մաասը ասել էր.«Բեռլինը և Վաշինգտոնն Իրանի հարցում երկու տարբեր ուղիներով են գնում»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղ ասել էր, որ միջուկային համաձայնությունից ԱՄՆ դուրս գալուց հետո Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ձախողման փորձ է ձեռք բերել:
Չինաստանի նախագահ Շի Ջին Պինգի հետ հանդիպմանը Մերկելն ընդգծել էր ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունն, ասելով.«Թեև Թեհրանի դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել Իրանից եվրոպական որոշ երկրների հեռացմանը, սակայն Գերմանիան մնալու է ՀԳՀԾ-ում»: