Գերմանիայի ԱԳ նախարարությունը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների շարունակումը
https://parstoday.ir/hy/news/world-i92684-Գերմանիայի_ԱԳ_նախարարությունը_կարևորել_է_Իրանի_հետ_տնտեսական_հարաբերությունների_շարունակումը
Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, որ իր երկիրը շարունակելու է առևտրական հարաբերությունները բարելավելու նպատակով Իրանի ակնկալիքների իրականացմանն ուղղված ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2018 13:48 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳ նախարարությունը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների շարունակումը

Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, որ իր երկիրը շարունակելու է առևտրական հարաբերությունները բարելավելու նպատակով Իրանի ակնկալիքների իրականացմանն ուղղված ջանքերը:

«Սպուտնիկ» գործակալությունը հաղորդել է «Բեռլինում կայացած «Համաշխարհային լուծումներ» գագաթնաժողովում Հեյկո Մաասը հայտարարել է, որ քանի դեռ Իրանը հավատարիմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում իր հանձնառություններին, Գերմանիան պատրաստ է բարելավել Թեհրանի հետ առևտրական հարաբերությունները»:

ԱՆցյալ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հեը հանդիպումից հետո Հեյկո Մաասը ասել էր.«Բեռլինը և Վաշինգտոնն Իրանի հարցում երկու տարբեր ուղիներով են գնում»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղ ասել էր, որ միջուկային համաձայնությունից ԱՄՆ դուրս գալուց հետո Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ձախողման փորձ է ձեռք բերել:

Չինաստանի նախագահ Շի Ջին Պինգի հետ հանդիպմանը Մերկելն ընդգծել էր ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունն, ասելով.«Թեև Թեհրանի դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել Իրանից եվրոպական որոշ երկրների հեռացմանը, սակայն Գերմանիան մնալու է ՀԳՀԾ-ում»: