Վենեսուելան բողոքել է ԱՄՆ-ի միջամտողական քայլերի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i92688-Վենեսուելան_բողոքել_է_ԱՄՆ_ի_միջամտողական_քայլերի_դեմ
Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է .«Կարակասը ոչ մի դեպքում չի հանդուրժելու ԱՄՆ-ի միջամտողական քայլերը կամ այդ երկրի կառավարության ընդդիմադիրների թշնամանքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2018 13:52 Asia/Tehran
  • Վենեսուելան բողոքել է ԱՄՆ-ի միջամտողական քայլերի դեմ

Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է .«Կարակասը ոչ մի դեպքում չի հանդուրժելու ԱՄՆ-ի միջամտողական քայլերը կամ այդ երկրի կառավարության ընդդիմադիրների թշնամանքը»:

ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Խորխե Արեազան ասել է.«Վենեսուելայում նախագահական ընտրությունները կայացել են մայիսի 20-ին ՝ ԱՄՆ-ի միջամտության ու շրջափակումների և Վենեսուելայի ժողովրդի ու տնտեսության դեմ ընդդիմադիրների թշնամանքի պայմաններում»:

Անդրադառնալով երկրում ընտրությունների ոչ-ժողովրդավարական ու անարդար լինելու մասին ԱՄՆ հայտարարություններին, Խորխե Արեազան նշել է.«Ընտրություններից ամիսներ առաջ, ԱՄՆ-ը թեժացնում էր մթնոլորտը»:

Նիկոլաս Մադուրոն շահելով ձայների 68 տոկոսը, վերընտրվեց Վենեսուելայի նախագահի պաշտոնում:

Դիվանագիտական շրջափակումների և ամերիկացի երկու դիվանագետների երկրից վտարելուց հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է .«ԱՄՆ-ը նպատակ ունի իր կամքը պարտադրել մյուս երկրներին, սակայն Վենեսուելան չի հանդուրժելու դա»: