Վենեսուելան բողոքել է ԱՄՆ-ի միջամտողական քայլերի դեմ
Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է .«Կարակասը ոչ մի դեպքում չի հանդուրժելու ԱՄՆ-ի միջամտողական քայլերը կամ այդ երկրի կառավարության ընդդիմադիրների թշնամանքը»:
ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Խորխե Արեազան ասել է.«Վենեսուելայում նախագահական ընտրությունները կայացել են մայիսի 20-ին ՝ ԱՄՆ-ի միջամտության ու շրջափակումների և Վենեսուելայի ժողովրդի ու տնտեսության դեմ ընդդիմադիրների թշնամանքի պայմաններում»:
Անդրադառնալով երկրում ընտրությունների ոչ-ժողովրդավարական ու անարդար լինելու մասին ԱՄՆ հայտարարություններին, Խորխե Արեազան նշել է.«Ընտրություններից ամիսներ առաջ, ԱՄՆ-ը թեժացնում էր մթնոլորտը»:
Նիկոլաս Մադուրոն շահելով ձայների 68 տոկոսը, վերընտրվեց Վենեսուելայի նախագահի պաշտոնում:
Դիվանագիտական շրջափակումների և ամերիկացի երկու դիվանագետների երկրից վտարելուց հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է .«ԱՄՆ-ը նպատակ ունի իր կամքը պարտադրել մյուս երկրներին, սակայն Վենեսուելան չի հանդուրժելու դա»: