Բելգիական Լյեժ քաղաքում կրակոցների հետեւանքով երեք մարդ է զոհվել
Բելգիական Լյեժ քաղաքում տեղի ունեցած պատանդառության ու կրակոցների հետեւանքով զոհվել է ոստիկանության 2 սպա:
Ինչպես հաղորդում է նիդերլանդական BNNO News-ը, Բելգիայի Լյեժ քաղաքում զինված անձի կրակոցներից զոհվել է 3 մարդ: Զոհվածներից 2-ը ոստիկաններ են եղել: Վիրավորվել է 2 մարդ:
Բելգիայի լրատվամիջոցները հայտարարել են.«Զինված տղամարդը Լյեժ քաղաքի կենտրոնում պատանդ է վարցրել ավագ դպրոցում աշխատող հավաքարարին»:
Որոշ աղբյուրների տեղեկացմամբ հարձակվողը նույնպես սպանվել է:
Լյեժ քաղաքի դատախազությունը հայտարարել է.«Հրաձգության հարցով հարուցված գործը հանձնվել է դաշնային դատախազությանը, որը պատասխանատու է ահաբեկչության հետ առնչվող դատական գործերի քննարկման հարցում»:
Սպանությունների հետ կապված դրդապատճառները քննարկման փուլում են գտնվում: