Բելգիական Լյեժ քաղաքում կրակոցների հետեւանքով երեք մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i92702-Բելգիական_Լյեժ_քաղաքում_կրակոցների_հետեւանքով_երեք_մարդ_է_զոհվել
Բելգիական Լյեժ քաղաքում տեղի ունեցած պատանդառության ու կրակոցների հետեւանքով զոհվել է ոստիկանության 2 սպա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 29, 2018 19:19 Asia/Tehran
  • Բելգիական Լյեժ քաղաքում կրակոցների հետեւանքով երեք մարդ է զոհվել

Բելգիական Լյեժ քաղաքում տեղի ունեցած պատանդառության ու կրակոցների հետեւանքով զոհվել է ոստիկանության 2 սպա:

Ինչպես հաղորդում է նիդերլանդական BNNO News-ը, Բելգիայի Լյեժ քաղաքում զինված անձի կրակոցներից զոհվել է 3 մարդ: Զոհվածներից 2-ը ոստիկաններ են եղել: Վիրավորվել է 2 մարդ:

Բելգիայի լրատվամիջոցները հայտարարել են.«Զինված տղամարդը Լյեժ քաղաքի կենտրոնում պատանդ է վարցրել ավագ դպրոցում աշխատող հավաքարարին»:

Որոշ աղբյուրների տեղեկացմամբ հարձակվողը նույնպես սպանվել է:

Լյեժ քաղաքի դատախազությունը հայտարարել է.«Հրաձգության հարցով հարուցված գործը հանձնվել է դաշնային դատախազությանը, որը պատասխանատու է ահաբեկչության հետ առնչվող դատական գործերի քննարկման հարցում»:

Սպանությունների հետ կապված դրդապատճառները քննարկման փուլում են գտնվում: