Մեքսիկան ԱՄՆ-ին սպառնացել է,որ հակադարձ քայլի կդիմի
https://parstoday.ir/hy/news/world-i92902-Մեքսիկան_ԱՄՆ_ին_սպառնացել_է_որ_հակադարձ_քայլի_կդիմի
ԱՄՆ-ն հինգշաբթի օրը հայտարարել էր հունիսի 1-ից Կանադայից, Մեքսիկայից և ԵՄ–ից ներկրվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքերի սահմանման մասին։ Վաշինգտոնի գործողություններին ի պատասխան Մեխիկոն հայտարարել է նմանատիպ գործողությունների դիմելու մասին։
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Հունիս 01, 2018 08:40 Asia/Tehran
  • Մեքսիկան ԱՄՆ-ին սպառնացել է,որ  հակադարձ քայլի կդիմի

ԱՄՆ-ն հինգշաբթի օրը հայտարարել էր հունիսի 1-ից Կանադայից, Մեքսիկայից և ԵՄ–ից ներկրվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքերի սահմանման մասին։ Վաշինգտոնի գործողություններին ի պատասխան Մեխիկոն հայտարարել է նմանատիպ գործողությունների դիմելու մասին։

Ինչպես հաղորդում է «Հիլ» պարբերականը, Մեքսիկայի կառավարությունը հրապարակել է մի հայտարարություն, որում նշել է.«Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, Մեքսիկան ևս նոր մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների ներմուծման համար»:

«Մեքսիկան մեկ անգամ ևս իր դիրքորոշումը հայտնեց միջազգային առևտրի խափանմանը հանգեցնող  հովանավորչական քայլերի նկատմամբ»,ասված է հայտարարության մեջ: 

«ԱՄՆ առևտրի նախարար Վիլբեր Ռասը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշել է չեղարկել Մեքսիկային, ԵՄ-ին ու Կանադային ժամանակավորապես մաքսատուրքերից ազատելու մասին որոշումը». նշված է հայտարարության մեջ: