Մեքսիկան ԱՀԿ-ում հայց կներկայացնի ԱՄՆ-ի դեմ
Հունիս 05, 2018 09:19 Asia/Tehran
Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ԱՀԿ-ում հայց կներկայացնի ԱՄՆ-ի դեմ՝ ալյումինի և պողպատի ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու որոշման վերաբերյալ:
Ֆրանս-Պրեսի հաղորդման համաձայն, Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ միջազգային օրենքներին համապատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ:
Ավելի վաղ, ԵՄ-ն և Կանադան հայտարարել էին, որ Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունում հայց են ներկայացնելու ԱՄՆ-ի դեմ:
Մեքսիկան հայտարարել է, որ այդ սակագները ազդել են ազգային անվտանգության վրա, եւ ԱՄՆ-ն խախտել է 1994 թվականի առևտրի ու սակագների վերաբերյալ համաձայնագիրը:
Մեքսիկան հայտարարեց, որ մաքսատուրքեր է սահմանելու ամերիկյան ապրանքների ներկրման համար:
Պիտակ