Եվրոպան՝ ԱՄՆ-ի քաղաքականությունների զոհը
https://parstoday.ir/hy/news/world-i93748-Եվրոպան_ԱՄՆ_ի_քաղաքականությունների_զոհը
Ռուս բարձրաստիճան սենատորն ասել է.«Եվրոպական երկրները մեծապես տուժել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի գործադրած ճնշումներից: Նրանք այլևս հոգնել են Մոսկվայի հետ առճակատվելուց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2018 15:07 Asia/Tehran
  • Եվրոպան՝ ԱՄՆ-ի քաղաքականությունների զոհը

Ռուս բարձրաստիճան սենատորն ասել է.«Եվրոպական երկրները մեծապես տուժել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի գործադրած ճնշումներից: Նրանք այլևս հոգնել են Մոսկվայի հետ առճակատվելուց»:

ՌԴ դաշնային խորհրդի ներկայացուցիչ Ալեքսեյ Պուշկովն ասել է.«Եվրոպական երկրները Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի գործադրած ճնշման քաղաքականության զոհերն են»:

Պուշկովը հավելել է.«ԱՄՆ-ն ստեղծված իրավիճակի  արդյունքում չի պարտվել և իրականում Եվրոպան է, որ տուժել է, քանզի Եվրոպա-Ռուսաստան  առևտրափոխանակումների  ծավալը 2013 թ. կազմել էր 450 միլիարդ դոլար, իսկ  այժմ կազմում է այդ ծավալի ընդամենը 40 տոկոսը: