Միգրանտների հարցով Եվրոպայում լարվածությունն աճում է
https://parstoday.ir/hy/news/world-i94516-Միգրանտների_հարցով_Եվրոպայում_լարվածությունն_աճում_է
Ֆրանսիայի նախագահը խիստ քննադատության ենթարկելով ԵՄ-ի հանդեպ ծայրահեղական ազգայնական զգացմունքներն, ընդգծել է, որ իր երկիրը չի կարող ընդունել բոլոր տարհանվածներին ու միգրանտներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2018 07:32 Asia/Tehran
  • Միգրանտների հարցով Եվրոպայում լարվածությունն աճում է

Ֆրանսիայի նախագահը խիստ քննադատության ենթարկելով ԵՄ-ի հանդեպ ծայրահեղական ազգայնական զգացմունքներն, ընդգծել է, որ իր երկիրը չի կարող ընդունել բոլոր տարհանվածներին ու միգրանտներին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, փախստականների հարցով Փարիզի ու Հռոմի միջև տարաձայնությունները սրվելով, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը քննադատել է նրանց, ովքեր առանց տեղյակ լինելու Ֆրանսիայում սոցիալական ծախսերի մասին, փորձում են բարոյականության դասեր տալ այդ երկրին:

Մակրոնը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ ոմանք առաջարկում են սահմանները փակել և թիկունք են դարձնում նույնիսկ ապաստանության սկզբունքին: Նրա խոսքերով. «Ֆրանսիան չի կարող ապաստան տալ բոլոր միգրանտներին»:

Իտալիայի ՆԳ նախարար Մաթեո Սալվինին հինգշաբթի օրը քննադատելով Ֆրանսիայի նախագահի վիրավորական արտահայտություններն, ասել է. «Եթե Ֆրանսիան ապաստան տա վերջին տարիներին Իտալիայի ընդունած հազարավոր տարհանվածներին ու փախստականներին, բոլորի օգտին քայլ վերցրած կլինի»:

Վերջին շաբաթների ընթացքում միգրանտների հարցի շուրջ Ֆրանսիայի ու Իտալիայի միջև ծագած տարաձայնությունը երկու երկրի հարաբերություններում լարվածության է հանգեցրել:

Իտալիան հրաժարվեց ընդունել անօրինական միգրանտների փոխադրող նավը, իսկ Ֆրանսիայի նախագահը պատասխանատվության բացակայության մեջ մեղադրեց Հռոմին: