Պուտին.«Սիրիայից ռուսական զորքի դուրսբերումը շարունակվում է»
https://parstoday.ir/hy/news/world-i94962-Պուտին._Սիրիայից_ռուսական_զորքի_դուրսբերումը_շարունակվում_է
Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով Սիրիայի տարածքից ռուսական զորամիավորների դուրս գալուն հայտարարել է. «Այդ զորամիավորների դուրսբերումը շարունակվում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2018 13:53 Asia/Tehran
  • Պուտին.«Սիրիայից ռուսական զորքի դուրսբերումը շարունակվում է»

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով Սիրիայի տարածքից ռուսական զորամիավորների դուրս գալուն հայտարարել է. «Այդ զորամիավորների դուրսբերումը շարունակվում է»:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր այդ երկրի ռազմական համալսարանների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է.«Վերջին օրերի ընթացքում 1140 ռուս զինծառայողներ, 13 ինքնաթիռներ  և 14 ուղղաթիռներ դուրս են բերվել  Սիրիայից»:

ՌԴ նախագահը հավելել է.«Սիրիայից Ռուսաստանի զինված ուժերի դուրս բերումը շարունակվելու է»:

Ռուսաստանի Զինված ուժերը 2015 թվականի սեպտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարության խնդրանքով ժամանեցին այդ երկիր՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին: