Բեռլինն արձագանքել է Թուրքիայում գերմանական դպրոցի փակվելու փաստին
https://parstoday.ir/hy/news/world-i95069-Բեռլինն_արձագանքել_է_Թուրքիայում_գերմանական_դպրոցի_փակվելու_փաստին
Գերմանիայի ԱԳ նախարարությունը Թուրքիայի կառավարությունից բացատրություն է պահանջել Իզմիր քաղաքում գերմանական դպրոցի փակման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2018 13:45 Asia/Tehran
  • Բեռլինն արձագանքել է Թուրքիայում  գերմանական դպրոցի փակվելու փաստին

Գերմանիայի ԱԳ նախարարությունը Թուրքիայի կառավարությունից բացատրություն է պահանջել Իզմիր քաղաքում գերմանական դպրոցի փակման վերաբերյալ:

Գերմանիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Անկարայի կառավարությունն առանց որևէ պատճառի փակել է Իզմիր քաղաքում գտնվող գերմանական դպրոցը:

Դպրոցի տնօրեն՝ Դիրեք Ֆիլիպին ասել է, որ ինքը տեղյակ չի եղել Թուրքիայի այդ որոշման մասին:

«Մենք ներկայումս գտնվում ենք ամառային արձակուրդի մեջ: Մենք մշտապես հարգել ենք Թուրքիայի օրենքները»․ ասել է նա:

Գերմանիայի ԱԳ նախարարությունը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ամենասեղմ ժամանակամիջոցում անհրաժեշտ բացատրություններ ներկայացնել  այդ քայլի վերաբերյալ:

Թուրքիայի այդ քայլը կարող է վերստին լարվածություն առաջացնել Բեռլին-Անկարա հարաբերություններում: