Բեռլինն արձագանքել է Թուրքիայում գերմանական դպրոցի փակվելու փաստին
Գերմանիայի ԱԳ նախարարությունը Թուրքիայի կառավարությունից բացատրություն է պահանջել Իզմիր քաղաքում գերմանական դպրոցի փակման վերաբերյալ:
Գերմանիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Անկարայի կառավարությունն առանց որևէ պատճառի փակել է Իզմիր քաղաքում գտնվող գերմանական դպրոցը:
Դպրոցի տնօրեն՝ Դիրեք Ֆիլիպին ասել է, որ ինքը տեղյակ չի եղել Թուրքիայի այդ որոշման մասին:
«Մենք ներկայումս գտնվում ենք ամառային արձակուրդի մեջ: Մենք մշտապես հարգել ենք Թուրքիայի օրենքները»․ ասել է նա:
Գերմանիայի ԱԳ նախարարությունը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ամենասեղմ ժամանակամիջոցում անհրաժեշտ բացատրություններ ներկայացնել այդ քայլի վերաբերյալ:
Թուրքիայի այդ քայլը կարող է վերստին լարվածություն առաջացնել Բեռլին-Անկարա հարաբերություններում: