Թրամփը ճնշումներ է գործադրում Վենեսուելլայի վրա հարձակվելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i95192-Թրամփը_ճնշումներ_է_գործադրում_Վենեսուելլայի_վրա_հարձակվելու_համար
Վենեսուելլայի վրա հարձակվելու համար Թրամփը ճնշումներ է գործադրում իր խորհրդականների վրա: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պաշտոնատարներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2018 13:08 Asia/Tehran
  • Թրամփը ճնշումներ է գործադրում Վենեսուելլայի վրա հարձակվելու համար

Վենեսուելլայի վրա հարձակվելու համար Թրամփը ճնշումներ է գործադրում իր խորհրդականների վրա: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պաշտոնատարներից մեկը:

Associated Press գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտոնատարներից մեկը, ում անունը չի բացահայտվել, անդրադառնալով Վենեսուելլայի դեմ պատժամիջոցների մասին 2017թ. օգոստոսին Սպիտակ տանը անցկացված նիստի ժամանակ ասել է.«Նիստի ընթացքում խոսք ուղղելով իր խորհրդակններին ու օգնականներին Դոնալդ Թրամփը այն հարցն է արծարծել, որ հաշվի առնելով տարածաշրջանի վենեսուելական սպառնալիքի աճին ԱՄՆ-ն ինչո՞ւ հեշտությամբ չի օկուպացնում այս ճգնաժամային երկիրը»:

Ըստ այս հաղորդման՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հերբերթ Մաք Մաստերը և այդ նիստին մյուս ներկաները փորձել են Թրամփին բացատրել, որ ԱՄՆ-ի ռազմական քայլը բացասական հետևանքներ կարող է ունենալ, սակայն Թրամփը չի համոզվել անդրադարձել է 1980-ական թվականներին ԱՄՆ-ի  կողմից Պանամայի ու Գրանադայի զինված բռնազավթման քայլերի փորձառությանը:

ԱՄՆ-ն, Կանադան ու ԵՄ-ը շարունակ կաշառակերության, թմրադեղերի մաքսանենգման և մարդու իրավունքների խախտման մեղադրանքներով շրջափակումներ են սահմանել Վենեսուելլայի դեմ: