Հերքվել է Գերմանիայում Իրանի արտարժութային ակտիվների սառեցումը
Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է ԻԻՀ արտարժութային ակտիվների սառեցումը:
Նշելով, որ Իրանի ու Գերմանիայի տնտեսական հարաբերությունները նորմալ հունով են ընթանում, Բահրամ Ղասեմին ասել է.«Ուրբաթ օրը Վիեննայում գերմանական պատվիրակությունը ՀԳՀԾ-ի մյուս անդամներ, այդ թվում Իրանի հետ միասին քննարկել են տնտեսական ու բանկային համագործակցություններն ընդլայնելու եղանակները»:
Նա նշել է, որ ցավոք Իրանի և 4+1 խմբի նիստի հետ միաժամանակ, հակաիրանական խմբավորումների և վերտարածաշրջանային որոշ երկրների կողմից հոգեբանական պատերազմ է ընթացել Իրանի ու եվրոպական երկրների հարաբերությունները խափանելու նպատակով, հետևաբար հարկավոր է զգոնությամբ հաղթահարել այս վիճակը:
Որոշ լրատվամիջոցներ Գերմանիայում Իրանի արտարժութային ակտիվների սառեցման մասին էին հաղորդել: