Հերքվել է Գերմանիայում Իրանի արտարժութային ակտիվների սառեցումը
https://parstoday.ir/hy/news/world-i95362-Հերքվել_է_Գերմանիայում_Իրանի_արտարժութային_ակտիվների_սառեցումը
Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է ԻԻՀ արտարժութային ակտիվների սառեցումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2018 13:55 Asia/Tehran
  • Հերքվել է Գերմանիայում Իրանի արտարժութային ակտիվների սառեցումը

Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է ԻԻՀ արտարժութային ակտիվների սառեցումը:

Նշելով, որ Իրանի ու Գերմանիայի տնտեսական հարաբերությունները նորմալ հունով են ընթանում, Բահրամ Ղասեմին ասել է.«Ուրբաթ օրը Վիեննայում գերմանական պատվիրակությունը ՀԳՀԾ-ի մյուս անդամներ, այդ թվում Իրանի հետ միասին քննարկել են տնտեսական ու բանկային համագործակցություններն ընդլայնելու եղանակները»:

Նա նշել է, որ ցավոք Իրանի և 4+1 խմբի նիստի հետ միաժամանակ, հակաիրանական խմբավորումների և վերտարածաշրջանային որոշ երկրների կողմից հոգեբանական պատերազմ է ընթացել Իրանի ու եվրոպական երկրների հարաբերությունները խափանելու նպատակով, հետևաբար հարկավոր է զգոնությամբ հաղթահարել այս վիճակը:

Որոշ լրատվամիջոցներ Գերմանիայում Իրանի արտարժութային ակտիվների սառեցման մասին էին հաղորդել: