Ֆրանսիայի ֆինանսների նախարար.«Եվրոպան կմիավորվի ԱՄՆ-ի սակագների բարձրացման քաղաքականության դեմ»
https://parstoday.ir/hy/news/world-i95364-Ֆրանսիայի_ֆինանսների_նախարար._Եվրոպան_կմիավորվի_ԱՄՆ_ի_սակագների_բարձրացման_քաղաքականության_դեմ
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հայտարարել է.«Եթե ԱՄՆ-ն ավելացնի առևտրական սակագները, Եվրոպան կմիավորվի այդ քայլի գործադրման դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2018 14:19 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ֆինանսների նախարար.«Եվրոպան կմիավորվի ԱՄՆ-ի սակագների բարձրացման քաղաքականության դեմ»

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հայտարարել է.«Եթե ԱՄՆ-ն ավելացնի առևտրական սակագները, Եվրոպան կմիավորվի այդ քայլի գործադրման դեմ»:

Ռոյտերսի հաղորդմամբ, կիրակի օրը Ֆրանսիայի ֆինանասների նախարար Բրոնո Լումերն ասել է.«Եթե ԱՄՆ-ն կրկին բարձրացնի սակագները Եվրոպան կմիավորվի նրա դեմ ու կդիմի պատասխան քայլի»:

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հավաստել է.«Առևտրական պատերազմը սկսվել և ընթացքի մեջ է»:

Լումրն ասել է.«ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում պառակտում առաջացնել Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև, բայց Բեռլինն ու Փարիզը պետք է պահպանեն միաբանությունը»:

2018թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ԱՄՆ-ի արտաքին առևտրին աջակցելու գործընթացը:

Թրամփը ավելացրել է ԱՄՆ ներմուծումների սակագները:

Հակադրվելով ԱՄՆ-ի քայլին այդ երկրները նույնպես փոխարինող քաղաքականություններ որդեգրելոց բացի ԱՄՆ-ի դեմ բողոքել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: