Իրանի դրամի փոխանցումը Բեռլինի քննարկման թեմա
Բեռլինի իշխանությունները տեղեկացրել են Իրանի դրամի մի բաժինը Գերմանիայում Իրանին պատկանող հաշիվներից փոխանցելու հարցը:
Գերմանական «Բիլդ» օրաթերթը երկուշաբթի օրը հղում կատարելով այդ երկրի կառավարության մի պաշտոնատարի գրել է. «Բեռլինը քննարկում է Գերմանիայում իր հաշիվներից 300 միլիոն եվրոյի կանխիկացման ու այն Իրան փոխանցելու Թեհրանի դիմումը»:
Բեռլինի պաշտոնատարներն ասել են, որ այդ քայլն իրականացվում է Իրանի ֆինանսական բաժնի դեմ ԱՄՆ-ի միջուկային պատժամիջոցների վերականգնումը նկատի առնելով, Իրանի արտարժութային պահանջների մի մասը բավարարելու նպատակով:
«Բիլդ»-ի ընդգծմամբ Գերմանիայի կառավարությունը, մասնավորապես ԱԳ և ֆինանսների նախարարությունները, քննարկում են այդ հարցը:
Գերմանական օրաթերթն ընդգծել է, որ չնայած Վաշինգտոնի ու Թել Ավիվի հայտարարությանն այն մասին, թե Իրանը մտադիր է այդ գումարը սխալ ճանապարհով օգտագործել, Գերմանիայի պաշտոնատարները համոզված են, որ այդ մասին ապացույցներ չկան:
Մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով և դրան զուգահեռ այդ համաձայնության պահպանման ուղղությամբ եվրոպական երկրների խնդրանքից հետո, Թեհրանը եվրոպացիներին սահմանափակ ժամանակ է տվել որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման դեպքում ապահովեն ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի շահերը: