Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունների ընդդիմադիրները շարունակում են ցույցերը
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում տասնյակ ցուցարարներ բողոքել են էմիգրանտ ընտանիքների երեխաներին ծնողներից բաժանելու քաղաքականության դեմ:
Ասոշիեյթեդ պրես գործակալության հաղորդմամբ, ցուցարարները հավաքվել են նահանգի Բրիջփորթ քաղաքի դատարաններինց մեկի առջև և բաղաքել Թրամփի միգրացիոն քաղաքականությունների դեմ:
Ցույցը տեղի է ունեցել այն դատարանի մոտ, որտեղ էմիգրանտ երկու երեխաների փաստաբանները սպասում են դատարանի վճռին՝ վերջիններիս իրենց ընտանիքներին հանձնելու համար:
Դատական այս գործի դատավարությունը անցկացվել է չորեքշաբթի օրը:
Դաշնային դատարանի մի դատավոր հունիսի 26-ին արձակել է դատավճիռ, որի համաձայն իրենց ընտանիքներից հեռացրած երեխաներին պետք է վերադարձնել 30 օրվա ընթացքում:
Չնայած Թրամփի միգրացիոն քաղաքականությունների դեմ ծավալուն հակառակություններին, նա կոչ է արել առավել սահմանափակումների ենթարկել էմիգրանտներին: