Հնարավոր է՝ արհեստական միսը վաճառասեղաններին հայտնվի առաջիկա 2 տարիներին
Արհեստական միսը ռեստորաններում եւ խանութներում կհայտնվի 2021 թվակնից ոչ ուշ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը վերաբերում է տեխնոլոգիային, որը թույլ է տալիս արհեստական միս արտադրել՝ առանց կենդանիների մասնակցության, ինչով զբաղվում է նիդերլանդական Mosa Meat ընկերությունը: Հենց նա է 5 տարի առաջ աստղաբաշխական՝ 200 հազար դոլարը գերազանցող գնով թողարկել լաբորատոր արտադրության մկանային հյուսվածքից առաջին համբուրգերը:
Գիտնականների կարծիքով՝ առավել հեռանկարային է «տավարի», «խոզի մսի» եւ «թռչնամսի» արտադրությունը: Նրանց նպատակն է ստացված արտադրանքի էժանացումը, որպեսզի համբուրգերի մեկ կոտլետը մեկ դոլարից ավելի չարժենա:
Չնայած արհեստական մսի լիարժեք արտադրությունը դեռեւս մեկնարկելուց հեռու է, արդեն վեճեր են ընթանում, թե ինչպես է կոչվելու նոր արտադրանքը: Տարբերակների թվում է «մաքուր միսը», քանի որ բազմացող բջիջները չեն արտադրի ճարպաշերտեր եւ տարբեր թաղանթներ, որոնք ծածկում են գյյուղատնտեսական կենդանիներից ստացվող մսի կտրվածքը: