Թրամփի հետ առճակատման համար Եվրոպան փոխարինող նախագծի կարիք ունի
https://parstoday.ir/hy/news/world-i95939-Թրամփի_հետ_առճակատման_համար_Եվրոպան_փոխարինող_նախագծի_կարիք_ունի
Քննադատելով ՆԱՏՕ-ի դեմ ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումը, Մյունխենի անվտանգության համագումարի տնօրենն ասել է.«Եվրոպան փոխարինող նախագծի կարիք ունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2018 14:27 Asia/Tehran
  • Թրամփի հետ առճակատման համար Եվրոպան փոխարինող նախագծի կարիք ունի

Քննադատելով ՆԱՏՕ-ի դեմ ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումը, Մյունխենի անվտանգության համագումարի տնօրենն ասել է.«Եվրոպան փոխարինող նախագծի կարիք ունի»:

«New York Times» թերթի տեղեկացմամբ, Մյունխենի անվտանգության համագումարի տնօրեն՝ Վոլֆգանգ Այշինգերն ասել է.«Վերջին օրերը շատ ծանր են եղել նրանց համար, ովքեր ենթադրում են, որ Եվրոպան չպետք է առանձնանա ԱՄՆ-ից»:

«ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը խափանել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովը և անպատվել է Բրիտանիայում իրեն հյուրընկալողներին: Նա Եվրամիությանը ԱՄՆ-ի թշնամին է համարել և ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինին լավ մրցակից է բնութագրել»․ ասել է Մյունխենի անվտանգության համագումարի տնօրենը:

Այշինգերը նշել է, որ Թրամփը կատարելապես դեմ է լիբերալ միջազգայնությանը:

Գերմանացի դիվանագետը հավաստիացրել է, որ Եվրոպան այլևս չի կարող վստահել ԱՄՆ-ի կառավարության խոստումներին ու այդ երկրի պետական համակարգին: