Թրամփի հետ առճակատման համար Եվրոպան փոխարինող նախագծի կարիք ունի
Քննադատելով ՆԱՏՕ-ի դեմ ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումը, Մյունխենի անվտանգության համագումարի տնօրենն ասել է.«Եվրոպան փոխարինող նախագծի կարիք ունի»:
«New York Times» թերթի տեղեկացմամբ, Մյունխենի անվտանգության համագումարի տնօրեն՝ Վոլֆգանգ Այշինգերն ասել է.«Վերջին օրերը շատ ծանր են եղել նրանց համար, ովքեր ենթադրում են, որ Եվրոպան չպետք է առանձնանա ԱՄՆ-ից»:
«ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը խափանել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովը և անպատվել է Բրիտանիայում իրեն հյուրընկալողներին: Նա Եվրամիությանը ԱՄՆ-ի թշնամին է համարել և ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինին լավ մրցակից է բնութագրել»․ ասել է Մյունխենի անվտանգության համագումարի տնօրենը:
Այշինգերը նշել է, որ Թրամփը կատարելապես դեմ է լիբերալ միջազգայնությանը:
Գերմանացի դիվանագետը հավաստիացրել է, որ Եվրոպան այլևս չի կարող վստահել ԱՄՆ-ի կառավարության խոստումներին ու այդ երկրի պետական համակարգին: