NASA–ն Յուպիտերի անսովոր ամպերն է ցույց տվել
https://parstoday.ir/hy/news/world-i95982-nasa_ն_Յուպիտերի_անսովոր_ամպերն_է_ցույց_տվել
NASA–ն Յուպիտերի հյուսիսային բեւեռի «բարձրաբերձ» ամպերի անսովոր լուսանկար է հրապարակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2018 07:40 Asia/Tehran
  • NASA–ն Յուպիտերի անսովոր ամպերն է ցույց տվել

NASA–ն Յուպիտերի հյուսիսային բեւեռի «բարձրաբերձ» ամպերի անսովոր լուսանկար է հրապարակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Կադրն արվել է Juno տիեզերանավի օգնությամբ, որը գտնվում է ամպերի վերին շերտերից 6200 կիլոմետր հեռավորության վրա։

Նշվում է, որ երկար ժամանակ գիտնականները փորձել են հասկանալ, որքան խորն են պտտահողմերը, որոնք մտնելով բեւեռի կազմ՝ այդպիսի բարդ պատկեր են ստեղծել։ Juno–ի օգնությամբ ստացված տվյալները ցույց են տվել, որ ամպերի կառույցները մթնոլորտի շուրջ 3 հազար կիլոմետր խորքն են հասնում։

Juno–ն արձակվել է 2011 թվականի օգոստոսի 5-ին Յուպիտերի ուսումնասիրման համար եւ ուղեծիր է դուրս եկել 2016 թվականի հուլիսին։

NEWS.am