G20-ի երկրները մտահոգված են գյուղատնտեսության ոլորտում պրոտեկցիոնիստական միջոցների օգտագործման աճով
G20-ի երկրների գյուղատնտեսության նախարարները մտահոգություն են հայտնել գյուղատնտեսության ոլորտում պրոտեկցիոնիստական միջոցների օգտագործման աճի վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բուենոս Այրեսում կայացած հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությանը:
«Մենք մտահոգված ենք մաքսատուրքերի հետ կապ չունեցող պրոտեկցիոնիստական միջոցների օգտագործման աճով, որոնք չեն համապատասխանում ԱՀԿ կանոններին», – նշվում է փաստաթղթում:
Երկրները հաստատել են «միջազգային մակարդակով համաձայնեցված նորմերին, հրահանգներին եւ առաջարկություններին» իրենց սանիտարական եւ բուսասանիտարական չափորոշիչները համապատասխանեցնելու պարտականությունը: «Մենք նաեւ խուսափելու ենք ցանկացած անտեղի խոչընդոտներից, որոնք կարող են խանգարել միջազգային առեւտրին», – ասվում է հայտարարության մեջ: