Ռուսաստան.«Սիրիայում Իրանի ներկայությունն օրինական է»
Բռնագրավյալ տարածքներում ՌԴ դեսպան՝ Անատոլի Վիկտորովն ասել է.«Սիրիայում Իրանի ներկայությունն օրինական է»:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 10-րդ կայանին տված հարցազրույցում, նշելով, որ Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը օրինական է և համապատասխանում է ՄԱԿ-ի օրենքներին, բռնագրավյալ տարածքներում ՌԴ դեսպանն ասել է.«Չի կարելի Իրանին պարտադրել հեռանալ Սիրիայից»:
Վիկտորովը նշել է, որ անիրատեսական է իրանական ուժերի ու նրանց դաշնակիցների Սիրիայից հեռանալու մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բազմիցս կրկնվող պահանջը:
Բռնագրավյալ տարածքներում ՌԴ դեսպանն ասել է.«Իրանցիները կարևոր դեր են խաղում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի շրջանակում, այդ իսկ պատճառով Սիրիայից արտասահմանյան ուժերի հեռանալու մասին Թել Ավիվի պահանջն անիրատեսական է»: