Եվրոպան պետք Է անկախ լինի Միացյալ Նահանգներից
https://parstoday.ir/hy/news/world-i96456-Եվրոպան_պետք_Է_անկախ_լինի_Միացյալ_Նահանգներից
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՆ-ից Եվրոպայի անկախության պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 12:56 Asia/Tehran
  •  Եվրոպան պետք Է  անկախ լինի Միացյալ Նահանգներից

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՆ-ից Եվրոպայի անկախության պահպանման անհրաժեշտությունը:

Ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում  Եվրոպա-ԱՄՆ տնտեսական համագործակցության վերաբերյալ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրն ասել է.«Եվրոպան պետք է փորձի տարբեր բնագավառներում գործի դնել  իր տնտեսական կարողությունները  և պահպանել իր տնտեսական անկախությունը»:

Անդրադառնալով եվրոպացիների համար մաքսատուրքերի ավելացման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին դիրքորոշմանը, Ֆրանսիայի Ֆինանսների նախարարը հավելել է.«Հաջող բանակցության անցկացումը պահանջում է մի կողմ դնել ճնշումները և ազատ մթնոլորտում երկխոսություն ունենալ»:

ԱՄՆ֊ի կառավարությունը պողպատի ներմուծման համար 25, իսկ ալյումինի ներմուծման համար 10 տոկոսանոց մաքսատուրք սահմանեց, որին կոշտ արձագանքեցին Եվրամիության, Մեքսիկայի ու Կանադայի իշխանությունները և պատասխան քայլի դիմեցին ամերիկյան մի շարք արտադրանքների ներկրման համար: